Քննարկվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հհ պետգնումների էլեկտրոնային համակարգի նորացման հնարավորության հարցը

Քննարկվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հհ պետգնումների էլեկտրոնային համակարգի նորացման հնարավորության հարցը

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին:

 

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության եւ ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից:

 

Գործընթացի շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում խորհրդատուները ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաեւ ֆունկցիոնալ եւ տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները:

 

Հանդիպման արդյունքում խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին:

 

Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ եւ մոնիտորինգ:

 

Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7997.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :