ՀՀ մշտական բնակչության եկողներն իրենց իրերը կարող են բերել առանց մաքսատուրք վճարելու. Նոր կարգավորում

ՀՀ մշտական բնակչության եկողներն իրենց իրերը կարող են բերել առանց մաքսատուրք վճարելու. Նոր կարգավորում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 5-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի փոփոխուևթյուններին, որը վերաբերում է մշտական բնակության Հայաստան վերադարձող հայերին:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը վերաբերում է Հայաստան վերադարձող քաղաքացիների անձնական գույքը առանց մաքսային վճարումների Հայաստան մտցնելուն. «Հիմա ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որ ավելի շատ գույք կարողանան իրեց հետ բերել Հայաստան»:

 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ հիմնական խոչնդոտն այն է, որ անձը վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 եւ ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը կիրառվեր, որպեսզի իր անձնական օգտագործման ապրանքները ազատվեն մաքսատուրքից:

 

«Հիմա նորմը փոխում ենք այսպես, որ 5 տարվա ընթացքում (1825 օր), եթե 915 օր ինքը չի գտնվել ՀՀ-ում»,-ասաց նա:

 

Վարչապետի հարցին, թե անձը ի՞նչ կարող է իր հետ բերել, Անանյանը պատասխանեց. «Կենցաղային եւ անձնական օգտագործման օգտագործած սարքեր՝ յուրաքանչյուր տեսակից 3-ական հատ, այսինքն երեք սառնարան, երեք հեռուստացույց: Ընդ որում, եթե գալիս են 3 հոգանոց ընտանիքով, ապա 9 հեռուստացույց: Յուրաքանչյուր անձ կարող է բերել մեկ ավտոմեքենա:

 

Կարեւոր է, որ քաղաքացիության նորմը չենք դնում, կարեւոր է, որ անձը գալիս է մշտական բնակություն հաստատելու:

 

Եթե անձը Հայաստան գալուց հետո չի ստանում ՀՀ քաղաքացիություն կամ մերժվում է, ապա այդ արտոնություններից չի օգտվում եւ պետք է մաքսատուրքը վճար:»:

 

Անանյանն ասաց, որ անձը սկզբում պետք է գա առանց ապրանքների, մաքսային մարմիններին տեղեկացնի, որ ես 60 օրվա ընթացքում գնում եմ վիզաների վարչությունից որեւէ կարգավիճակ ստանամ. «Երբ կարգավիճակն ստացավ, եկավ, ինքը նոր գնում, իր ապրանքը բերում է Հայաստան:

 

Այս արտոնությունից կարող են օգտվել Հայաստան մշտական բնակության եկողները, եթե համապատասխան մարմիններում ճանաչվել են որպես այդպիսին, երկրորդը՝ փախստականի կարգավիճակ եւ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողը»:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7974.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :