ՀՅԴ Գերագույն մարմինը քննարկումների շարք է նախաձեռնում՝ նվիրված է սոցիալ-տնտեսական խնդիրներին

ՀՅԴ Գերագույն մարմինը քննարկումների շարք է նախաձեռնում՝ նվիրված է սոցիալ-տնտեսական խնդիրներին

ՀՅԴ Գերագույն մարմինը նախաձեռնում է պարբերական քննարկումների շարք՝ կարեւորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի եւ առարկայական գնահատման անհրաժեշտությունը, դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի եւ շահագրգիռ քննարկում:

 

Այս շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15.00-18.00-ն, «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում (հասցեն՝ ք. Երեւան, Հանրապետության 65):

 

Համաժողովին հրավիրված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական, իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական եւ փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

 

Համաժողովում նախատեսվում են հետեւյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.

 

տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,

 

սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,

 

կենսաթոշակային համակարգը,

 

եկամտային հարկի փոփոխությունները,

 

աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:

 

Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների եւ առաջարկությունների հիման վրա կձեւավորվեն նաեւ թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար:

 

Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաեւ կհրապարակվեն, հանրային օրակարգ ձեւավորելու նպատակով:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7973.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :