Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել. որեւէ խոշոր ներմուծող դիմակի գին չի բարձրացրել. ՏՄՊՊՀ

Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել. որեւէ խոշոր ներմուծող դիմակի գին չի բարձրացրել. ՏՄՊՊՀ

Որոշ ժամանակ առաջ հայաստանից տեղի է ունեցել դիմակների արտահանում, որը եղել է ոչ խոշոր վաճառողների կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ հավելելով, որ երեկվա ընթացքում դիտանցում ենք իրականացրել մոտ 90 դեղատներում՝ չհաշված ցանցերը, որոնք մի քանի դեղատներ ունեն:

 

«Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներմուծողները դիմակ չեն արտահանել: Որեւէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացվել: Այսօր, այո, կան ցանցեր, որտեղ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել: Այն տեղեկատվությունը, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ, կամ կա գների չհիմնավորված բարձրացում,. Իրականությանը չի համապատասխանում:

 

Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում՝ 200-300 դրամ, նույնիսկ մեզ ասում էին, որ List.am-ում են վաճառում, բայց դրանք հիմնականում տնտեսվարող սուբյեկտներ չեն, մեր տիրույթում չեն գտնվում: Հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություններ չեն արել»,-հայտարարեց Գեւորգյանը:

 

Նա նշեց, որ այս պահին աշխատանքներ ենք տանում, որպեսզի նաեւ փորձեն դրսի արտադրողներին կապել մեր ներմուծողների հետ, որ կարողանան դիմակի նոր խմբաքանակներ բերել Հայաստան. «Սակայն, քանի որ դրսում կա դիմակների դեֆիցիտ, դրանց գները բարձրացել են: Սա նշանակում է, որ եթե կարողանան մեր ընկերությունները դրսից թանկ գնով դիմակներ ձեռք բերել, այստեղ էլ գինը լինելու է թանկ»:

 

ՏՄՊՊՀ նախագահը կոչ արեց փոքր դեղատներին դրսեւորել սոցիալական պատասխանատվություն եւ խուսափել անհարկի գների բարձրացումից. «Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորած դիմակներ սեփական կարիքների համար եւ որոշ խմբաքանակ ձեռք է բերել»,-ասաց նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7766.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :