Փաշինյանը Վիճակագրության կոմիտեին հասկացրել է, որ 2020-ին պատրաստվեն 8-9 տոկոս աճի. Բագրատյան

Փաշինյանը Վիճակագրության կոմիտեին հասկացրել է, որ 2020-ին պատրաստվեն 8-9 տոկոս աճի. Բագրատյան

Գյուղատնտեսության նախարարությունը փակելով՝ կառավարության մտքինն այն էր, որ գյուղատնտեսությամբ զբաղվող չկա, գնացեք ոնց կուզեք յոլա գնացեք, մեզ այդ հարցերով չդիմես. իրենք երեք տոկոս անկում են ցույց տվել անցած տարի, հնարավոր է անկումը շատ ավելի շատ է: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

«Սպանդանոցների դեմ ճիշտ մարդիկ բողոքեցին, սպանդանոց ստեղծելը եւ պարտադրելը՝ անասունը սպանդանոց տանել նշանակում է գյուղատնտեսությանը ստիպել զիջել իր եկամուտների մի մասը։ Գյուղատնտեսության նախարարությունը փակելով կառավարությունը ասում է՝ գյուղատնտեսությամմբ զբաղվող չկա, ինչպես կուզեք՝ յոլա գնացեք։ Գյուղացին պետք է հասկանա, որ կառավարությունն ասում է՝ այդ հարցով մեզ չդիմես, մենք նույնիսկ մարմին չենք ուզում ունենալ, որ կզբաղվի այդ ոլորտով»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է աշխատել, որ 2020 թվականին ապահովել 8-9 տոկոս տնտեսական աճ, Բագրատյանն ասաց. «Սխալ եք հասկացել Փաշինյանին, նա պարզապես դրանով ԱՎԿ-ին հասկացրել է, որ պատրաստվեն 8-9 տոկոս աճի»:

 

Անդրադառնալով եկամտային հարկի նվազեցման էֆեկտին, Բագրատյանը նկատեց, որ մասնավոր հատվածի մեծ մասում աշխատավարձը իջեցրել են, որպեսզի աշխատողի աշխատավարձը մնա մույնը՝ չբարձրանա: Նա օրինակ բերեց՝ նշելով. «Ենթադրենք՝ մարդը ստանում էր 300 հազար դրամ աշխատավարձ, մուծում էր 30 տոկոս հարկ, արդյունքում ստանում 210 հազար դրամ։ Հարկը 7 տոկոս իջեցնելուց հետո մարդուն ասում են, որ իր աշխատավարձն այլեւս 300 հազար դրամ չէ, այլ 279 է, որովհետեւ դու միեւնույնն է մաքուր կստանաս 210 հազար դրամ։ Հետեւաբար այն հայտարարությունը, թե այս փոփոխությամբ մարդկանց աշխատավարձը աճել է, ճիշտ չէ։ Ճիշտ կլիներ, որ վարչապետն ու կառավարությունն ասեին՝ ներողություն, մենք ճիշտ չէինք, չէինք նախատեսել, որ կիջեցվեն աշխատավարձերը եւ կոմպլեքս չէինք մոտեցել խնդրին»:

 

Անդրադառնալով փաստին, որ հարկերի կառուցվածքում խոշոր բիզնեսի տեսակարար կշիռն ավելացել է, նախկին վարչապետն ասաց. «Այդ թիվը աճել է։ Սա չի համադրվում մի երեւույթի հետ, երբ Փաշինյանը 1 տարի առաջ ասում էր, որ Հայաստանը պետք է դարձնել միկրո բիզնեսի երկիր, բայց հիմա էլ հպարտանում են, որ խոշորի տեսակարար կշիռն աճել է։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ փոքրի տեսակարար կշիռն իջել է, սա էլ իր հերթին նշանակում է, որ ձեռներեցության եռանդն իջել է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7227.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :