Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ»ընկերությունը. Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ

Կառավարությունը լուծարեց «Հայկական միրգ»ընկերությունը. Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը:

 

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապես. Նշվում է. «Հայկական միրգ» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության որոշմամբ: Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջեւ ստորագրված ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում՝ իրականցնելու Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի «Աջակցություն պտղի եւ ընկուզենու արտադրության հատվածին» ենթաբաղադրիչը:

 

2016 թվականից ծրագիրը ավարտված է, Ընկերությունը որեւէ գործունեությունը չի իրականացնում եւ եկամտի աղբյուր չունի, աշխատակազմը ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի եւ հաշվապահի:

 

Ընկերության 132 136 հատ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է, որոնց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը կազմում է 660.7 մլն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն ակտիվները կազմում են 81.2 մլն դրամ, ինչը հանդիսանում է հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը: Կուտակված վնասը կազմում է 591.1 մլն դրամ, պարտավորությունները՝ 11.6 մլն դրամ, որից 7.2 մլն դրամը աշխատավարձի գծով:

 

Ընկերության վնասը հիմնականում գոյանում է աշխատավարձի եւ պետական բյուջեի հանդեպ հաշվարկվող համապատասխան հարկային պարտավորություններից: Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտավորությունների գումարների առաջացման եւ վնասի կուտակման, ուստի առաջարկվում է այն լուծարել:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7142.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :