ՀՀ ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաեւ ներկրված ծխախոտը

ՀՀ ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաեւ ներկրված ծխախոտը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը: Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:

 

Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրա­մից դառնալով 380 դրամ: «\/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով:

 

Բայց մաս­նագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, եւ կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլեւ ներկրվածը:

 

Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատե­սակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ:

 

Բացի այս, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկա­յին բեռի նվազեցման հետեւանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7127.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :