Պետք չի լուրջ ներդրումների սպասել մինչեւ 2024 թվականը. Հայաստանն այսօր դրան պատրաստ չէ. Բագրատ Ասատրյան

Պետք չի լուրջ ներդրումների սպասել մինչեւ 2024 թվականը. Հայաստանն այսօր դրան պատրաստ չէ. Բագրատ Ասատրյան

Հայաստանն այսօր պատրաստ չէ լուրջ ներդրումների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

 

«Սա այսօրվա խնդիր չէ. Հայաստանի զարգացման վերջին տասնամյակները այնպիսին էին, որ ներդրումների հոսքը պետք է կրճատվեր:

 

Ներդրումների աճը Հայաստանում կոնկրետ գործարքներով է պայմանավորված եղել: Այստեղ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, ընդհանրապես, միջավայրն այդպիսին չէ: Իհարկե, ես հասկանում եմ, որ իշխանությունները ուզում են ամեն տարի ավելի մեծ ներդրումներ տեսնել, բայց դրա համար շատ ավելին պետք է արվի՝ այդ միջավայրսը ստեղծելու համար»,-ասաց նա:

 

Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով ծավալուն ներդրումներ, մանավանդ եթե խոսքը ուղղակի օտարերկրյա ներդրումների մասին է, պատրաստ  չէ. «Պետք չի դրան սպասել մինչեւ 2024 թվականը: Այստեղ պետությունը պետք է պատասխանատվություն վերցնի՝ սկսած կոնկրետ փոքր ծրագրերի մշակումից եւ միջազգային հանրությանը ներկայացնելուց մինչեւ այդ ծրագրերի իրականացմանը նպաստելուց: Այդ պարագայում կարելի է դրական միտումը սպասել»,-ասաց նա:

 

«Զարգացրեք դատական համակարգը եւ ես ձեզ խոստանում եմ, որ ներդրումների հոսքը որակապես կավելանա, նաեւ խոստանում եմ, որ տոկոսադրույքները բանկային համակարգում էապես կնվազեն: նաեւ կա սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը»,-հավելեց Բագրատ Ասատրյանը:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7097.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :