Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր. անկել է 165 խոզ. ՍԱՏՄ

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր. անկել է 165 խոզ. ՍԱՏՄ

Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  եղել են անաէրոբային եւ կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաեւ խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր:

 

Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում:

 

ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետեւել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի եւ անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:

 

Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7085.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :