«ՀՀ տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը». ՀԲ-ն ներկայացնում է, թե որոնք են աճի հիմնական շարժիչ ոլորտները

«ՀՀ տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը». ՀԲ-ն ներկայացնում է, թե որոնք են աճի հիմնական շարժիչ ոլորտները

Ըստ Համաշխարհային բանկի փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրի՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը:

 

Փետրվար ամսվա տնտեսական զարգացումների համառոտագրերի հղումները ԱՅՍՏԵՂ: 

 

Ըստ ՀԲ-ի հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս): Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: 2019 թ. արդյունաբերական արտադրանքի աճի տեմպը 2018 թ. համեմատ կրկնապատկվեց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասավ 9 տոկոսի՝ հիմնականում Թեղուտի հանքավայրում հանքարդյունաբերության աշխատանքների վերականգնման շնորհիվ: Մշակող արդյունաբերությունն աճեց առողջ՝ 7.6 տոկոսանոց տեմպով, թեև այն ցածր էր 2018 թ. գրանցված 10 տոկոսանոց աճից: 2019 թ. շինարարական արտադրանքն ավելացավ 4.5 տոկոսով՝ նույն աճով ինչ մեկ տարի առաջ: Գյուղատնտեսական արտադրանքը շարունակեց կրճատվել 2019 թ.-ին, թեև ավելի դանդաղ տեմպով, քան 2018 թ.-ին (շուրջ 4 տոկոսով 2019 թ.-ին, 2018 թ.-ի 7 տոկոսանոց անկման համեմատ):

 

Ձնկաբուծությունը գյուղատնտեսության միակ ենթաճյուղն էր, որն աճեց:

 

2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվեց (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղեց:

 

Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս: Չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը:

 

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվեց ներմուծման 52 տոկոսանոց աճ՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ:

 

Ներմուծման աճի գրեթե մեկ քառորդը պայմանավորված էր դեկտեմբերին ավտոմեքենաների ներմուծման արտասովոր բարձր ցուցանիշով՝ 2020 թ. հունվարից մաքսատուրքերի բարձրացմանն ընդառաջ: 2 2019 թ. ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա՝ 2018 թ. 64 հազարի համեմատ: Դեկտեմբերին աճել է նաև հանքանյութերի և քիմիական արտադրանքների ներմուծումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար 10 և 20 տոկոս տարեկան աճով: 2019 թ. առևտրի աճողական տվյալները ցույց են տալիս, որ ներմուծման առաջանցիկ աճով (10,8 տոկոս), համեմատ արտահանման (9,4 տոկոս) աճի, առևտրի պակասուրդը վատթարացավ ավելի քան 300 միլիոն դոլարով: Ապրանքների արտահանման կառուցվածքը ցույց է տալիս, որ երեք հիմնական ապրանքախմբերում կենտրոնացում կա. ա) հանքանյութեր (բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 28 տոկոսը), բ) քարեր և մետաղներ (26 տոկոս), գ)սննդամթերք (24 տոկոս):

 

Ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր էր: Միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել էր 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր էր արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով:

 

Դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվեց 2020 թ. հունվարին: Անվանական Դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը դեկտեմբերին արժեզրկվեց 0.4 տոկոսով, սակայն հունվարին սկսեց արժևորվել. Տատանումները հարթելու համար ԿԲ-ն միջամտեց և շուկայից գնեց ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի: Կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված էր նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:

 

Վարկերը և ավանդները 2019 թ.-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 17 և 21 տոկոսով՝ վարկեր-ավանդներ հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավելով, որը կազմեց 1.02 տոկոս: Դրամային պորտֆելի ավելի առաջանցիկ աճի պայմաններում վարկերի դոլարացումը նվազեց՝ 2019 թ. վերջին կազմելով 51 տոկոս՝ 2018 թ. 56 տոկոսի համեմատ: 2019 թ. ոլորտը կայուն պահպանվեց, ընդ որում՝ կապիտալի համարժեքության կուռ, շահութաբերության բարելավվող և չաշխատող վարկերի կառավարելի ցուցանիշներով:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6746.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :