Հայաստանը եւ Հորդանանը հետամուտ կլինեն առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյան

Հայաստանը եւ Հորդանանը հետամուտ կլինեն առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը․Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Տարեկ Համուրիի գլխավորած պատվիրակությանը:

 

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստանում է` նախապատրաստելու Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի սպասվող այցը Հայաստան, ինչպես նաեւ քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակը:

 

Նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Բարի գալուստ Հայաստան: Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ Հայաստանում, քննարկել տնտեսական հարաբերությունների օրակարգը: Մեր երկու երկրներն ունեն մեծածավալ չիրացված տնտեսական ներուժ, որի իրացման հնարավորություններն այսօր մեր երկխոսության օրակարգում են»:

 

Նախարար Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցած փոփոխությունները եւ ընդգծել, որ մեր երկրում տնտեսական կյանքի բոլոր մասնակիցներն ունեն հավասար հնարավորութուններ:

 

Հորդանանի Արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարան ասել է. «Շնորհակալություն իմ եւ ուղեկցող պատվիրակության անունից` մեր սրտին մոտ, մեզ բարեկամ երկրում նման հյուրընկալության արժանացնելու համար. սա բխում է երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններից: Այնուամենայնիվ, այդպիսի հարաբերությունների պայմաններում տնտեսական փոխգործակցությունը շատ համեստ է»։

 

Նախարար Խաչատրյանն առաջարկել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը որպես երկու երկրներում դինամիկ զարգացող ուղղություն: Քննարվել է նաեւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացումը` հիմնված երկկողմ հետաքրքրությունների վրա:

 

Տիգրան Խաչատրյանը տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործողությունների արդյունավետությունը պայմանավորել է նաեւ մասնավոր հատվածում հաստատված կապերով: Նա նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունում գործող Ներդրումների աջակցման կենտրոնը պատվիրակությանը կօժանդակի մասնավոր հատվածի հետ քննարկումներ ունենալու եւ կապեր հաստատելու գործում:

 

Հորդանանի նախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զարգացման ներուժին` ընգծելով, որ այս առումով երկու երկրների տնտեսությունները եւս ունեն ընդհանրություններ, ուստի նաեւ՝ համագործակցության հնարավորություններ:

 

Ընդլայնված կազմով քննարկման ընթացքում տեղի է ունեցել առավել մանրամասն ոլորտային քննարկում:

 

Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արամ Վարդանյանը հյուրերին շնորհանդեսով ներկայացրել է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումների համար գրավիչ ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձել զբոսաշրջային ներուժին եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քայլերին:

 

Հորդանանի ներդրումների հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Ֆարիդոն Հարթոքան համանման շնորհանդես է ներկայացրել երկրի մակրոտնտեսական վիճակի, տնտեսական հնարավորությունների եւ ներդրումային առաջարկների վերաբերյալ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություններում ձեւավորելու աշխատանքային խմբեր, որոնք հետամուտ կլինեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5723.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :