«Կար գազի սակագնի խնդրի լուծման հնարավոր 4 տարբերակ. ընտրվեց վերջինը. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

«Կար գազի սակագնի խնդրի լուծման հնարավոր 4 տարբերակ. ընտրվեց վերջինը. «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր

Այսօր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է գազի գնի հնարավոր բարձրացման լուրը. ակամայից հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետեւանքով առաջացող ֆինանսական ճեղքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, կար խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակ՝

1) սակագնի բարձրացում (ինչը Վարչապետը բացառել էր);

2) պետության կողմից ճեղքի փակում (պետական պարտքի ձեւավորում) (ինչը եւս Վարչապետը բացառել էր);

3) «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատում, ներքին ռեսուրսների օգտագործում (ինչը անհասկանալի էր այն առումով, որ եթե նման կրճատումների եւ ռեզերվների հնարավորություն կար, ինչո՞ւ մինչ այդ չէր նվազեցվում գազի գինը բնակչության համար) եւ վերջապես վերջին տարբերակ՝

4) գազի գնի բարձրացման հարցի ընդամենը հետաձգում, քաղաքական քայլ, ինչը երկար տեւել բնականաբար չէր կարող:

Հետեւությունները թողնում եմ Ձեզ»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5178.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :