Եվրոպա մատակարարվող գազի գինը ավելի ցածր է, քան Հայաստան մատակարարվողը. Դանել Իոաննիսյան

Եվրոպա մատակարարվող գազի գինը ավելի ցածր է, քան Հայաստան մատակարարվողը. Դանել Իոաննիսյան

Գազի գինը վերջնական սպառողներրի համար` թե արդյունաբերական, թե բնակիչ բաժանորդների համար Հայաստանում բավականին թանկ է: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, հրավիրված քննարկման ժամանակա ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Թանկ է տարածաշրջանի համեմատ, տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, թանկ է Եվրասիական տնտեսական միության բոլոր պետությունների համեմատ եւ բավականին բարձր ցուցանիշ է զբաղեցնում նաեւ ԱՊՀ տարածքում: 2014 թվականի հունվարին Եվրոպա մատակարարվող ռուսական գազը էապես թանկ էր Հայաստան մատակարարվող ռուսական գազից, ապա ժամանակի ընթացքում, տարբեր պատճառներով, ռուսական գազի գինը էապես նվազել է եւ այժմ միջինում ավելի ցածր գին ունի, քան Հայաստանին մատակարրվող գազի գինն է»,-ասաց նա:

Նրա խոսքով` 2014-15 թվականներից Հայաստանի տարբեր իշխաննություններ  ասել են, որ տրամաբանական կլիներ, որ գազի հաշվարկը ռուբլիով լիներ, սակայն Ռուսատսնաը դրան ամեն կերպ ընդդիմացել է:

«Կարելի է արձանագրել, որ «Գազպրոմը» Հայաստան մատակարավող խորանարդ գազի վրա էապես ավելի շատ գումար է վաստակում այժմ, քան 2014 թվականին, ի հեճուկս «Գազպրոմ Արմենիայի», որը 1 խորանարդ մետրի վրա ավելի քիչ է վաստակում»,- հավելեց նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5174.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :