Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան

Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան

Էս պահին դեռեւս քննարկումները շարունակվում են, եւ չի բացառվում, որ ընկերությունը կդիմի սակագնի վերանայմանն հարցով: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` նշելով, որ գազի սակագնինը 2019 թվականի հունվարից գազի սակագինը սահմանին թանկացել է:

«Սահմանի թանկացումը` 165 դոլարը, 2020 թվականին պահպանվելու է նոր մեծությամբ, դա արդեն վերջնականմ պայմանավորված է»,-ասաց նա:

ՀԾԿՀ նախագահը հավելեց, որ սակագնի վերանայման հայտը հնարավոր է ներկայացվի ապրիլից հետո, սակայն դա չի նշանակում, որ կթանկանան էլեկտրաէներգիան եւ ջուրը:

«Պետք է հասկանանք, որ 15 դոլար գազի գինը բարձրացել է սահմանի վրա եւ այլեւս 15 դոլարի կոմպօենսացիան ի վիճակի չէ «Գազպրոմը» անել: Այսինքն գործող սակագների մասով շուրջ 30 դոլարի ավելաման խնդիր է եւ գոչրծող սակագները էդքանով չեն բավարարում, բայց դա  չի նշանակում, որ էդքանով ունենալու ենք սակագնի բարձրացում, որովհետեւ ասյ տարվա ընթացքում բանակցվում են ընկերության օպտիմալացման խնդիրները, կրճատման խնդիրները եւ կարծում եմ` մինչեւ ապրիլի 1-ը բանակցությունները կավարտենք»,-ասաց նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5170.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :