ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար 700 անուն ապրանքների թանկացումը կկազմի 5-6 տոկոս. փորձագետ

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար 700 անուն ապրանքների թանկացումը կկազմի 5-6 տոկոս. փորձագետ

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար 700 անուն ապրանքների թանկացումը միջինում կկազմի 5-6 տոկոս, սակայն պետք է սպասել վերջնական հաշվարկներին: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ գների աճ կլինի այդ թվում նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների համար, օրինակ՝ թռչնամիս եւ կենդանական ծագման ապրանքներ, սակայն կլինեն նաեւ գնիջեցումներ որոշ ապրանքների համար:

«Պետական մարմինները պետք է ուշադիր լինեն, որպեսզի կանխեն դրանից օգտվելու անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր ձգտումը»,- նշեց նա:

Փորձագետը նկատեց, որ չնայած ԵԱՏՄ-ում անդամակցությունից սպասելիքներին եւ 180 միլիոնանոց շուկայի ներուժի՝ Հայաստանի համար դեռեւս քիչ են պլյուսները:   

«Ինչո՞ւ, օրինակ, Միության շուկայում ավելի շատ են վրացական, քան հայկական ապրանքները, այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, մեղմ ասած, լարված հարաբերություններ են: Ինչո՞ւ ենք մենք տեսնում հայկական բեռնատարերի ուշացումներ Վերին Լարսում»,- նշեց Կարեն Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ այս տարի ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակում սպասվում է հայկական շուկայում 700 անուն ապրանքների մաքսատուրքերի բարձրացում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4975.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :