2019-ին արտահանման աճը կկազմի 9-10 տոկոս. 2020-ին նույնպես ունենալու ենք արտահանման 10 տոկոս աճ. նախարար

2019-ին արտահանման աճը կկազմի 9-10 տոկոս. 2020-ին նույնպես ունենալու ենք արտահանման 10 տոկոս աճ. նախարար

Այս տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանում արտահանումն աճել է 9 տոկոսով. Կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխատատոինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութերը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկին՝ 31, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիները՝ 75 տոկոսով խաղողի գինիները՝ 26 տոկոսով եւ ոսկեգործական իրերը՝ 19 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց կանխատեսմամբ տարվա կտրվածքով արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում:

«2020 թվականին նույնպես ունենալու ենք արտահանման 10 տոկոս աճ: Այսինքն արտահանումը շարունակելու է լինել մեր մշակող արդյունաբերության հատկապես այն քաշող ուժը, որ պետք է նպաստի տնտեսության աճին»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ 2019-ին ավելացված արժեքի հետաձգման եւ մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 57 ծրագրերի, որոնց ներդրումային արժեքը կազմել է 221 մլր դրամ. «Նախատեսված է, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեն 3320 նոր աշխատատեղ: Տրամադրվել է 14,8 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն: Ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնությունը կազմել է 10,1 մլրդ դրամ»,-ընդգծեց նա:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4956.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :