Մենք շատ լավ տարի ենք սկսել. 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան

Մենք շատ լավ տարի ենք սկսել. 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան

Մենք շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, որովհետեւ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն եւ  որ քիչ կարեւոր չէ, հատկապես առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առեւտրաշրջանառությունը՝ 9,2 տոկոս, շինարարությունը 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով:

Սա նշանակում է, որ արդեն կարող ենք ասել, որ 2019-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ, որը շատ կարեւոր ձեռքբերում է»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաեւ զբաղվածության խնդրին՝ նշելով. «Զբաղվածությունն ըստ պաշտոնական թվերի ւնի 40 հազարով աճ: Ըստ ոլորտների դա բաժանվում է հետեւյալ կերպ. «5300-ը վերաբերում է վերամշակող արդյունաբերությանը, 12 400-ը՝ մեծածախ եւ մանրա, ծախ առեւտրին: 4300 աշխատատեղեր ավելացել են կացության եւ հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի եւ տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում եւ 2700-ը՝ այլ ծառայություններում»,-ասաց Խաչատրյանը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4950.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2463 : Ցուցադրված է` 1 - 15 :