Երեւանյան լիճը լի՞ճ է, թե՞ կեղտաջրերի առու

Երեւանյան լիճը լի՞ճ է, թե՞ կեղտաջրերի առու

Երեւանյան լիճն իրավամբ համարվում է Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Անցած դարի 1960-ականների կեսերին Հրազդանի հունի փակման միջոցով ստեղծված լիճը, որը երբեմն ծով ենք անվանում, Երեւանի այցեքարտն է։

Երեւանյան լճի հետ են կապված լիճ տրոլեյբուսի անկման ողբերգական պատմությունը եւ Շավարշ Կարապետյանի հերոսական արարքը, լճում մարզվում են թիավարները (թեեւ այստեղ լողալ չի թույլատրվում)։ Անազնիվ տաքսիստներն այստեղ են բերել նաեւ միամիտ օտարերկրացիներին՝ այն որպես Սեւանա լիճ ներկայացնելով։

Եվ եթե վերջին տարիներին լիճն այնքան էլ մաքուր չէր, ապա վերջին ամիսներին իրավիճակը վատացել է երկրաչափական պրոգրեսիայով։

Գրեթե բոլոր ափերը (բացի անմիջապես ԱՄՆ դեսպանատանը հարող տարածքից) կորած են աղբի մեջ։ Լճի մակերեսին լողում են աղբակույտեր, որոնք արդեն արհեստական կղզիների են նմանվում։ Բնապատկերը ահավոր ճնշող տպավորություն է թողնում։

Այնինչ, Երեւանյան լիճը ոչ միայն եւ ոչ այնքան ստեղծվել է «գեղեցկության» համար, որքան որպես մայրաքաղաքում մաքուր ջրի ամենամեծ պահեստարան։ Զարմանալի է, թե ինչ անհոգությամբ են իրավասու իշխանությունները վերաբերվում այս ռազմավարական օբյեկտի մաքրությունը պահպանելուն։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4760.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :