2020 թվականի հունվարի 1-ից թանկացավ երրորդ երկրներից ներկրվող 699 անուն ապրանք

2020 թվականի հունվարի 1-ից թանկացավ երրորդ երկրներից ներկրվող 699 անուն ապրանք

2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի դեպքում սկսում են գործել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերը, ինչը ենթադրում է այդ ապրանքների գնաճ։ Ապրանքների ընդհանուր թանկացումը կկազմի 0.5 տոկոս։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։

2015 թ․-ին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, Միության անդամ հանդիսացող երկրներում շուրջ 780 ապրանքների մաքսային դրույքաչափերը էապես բարձր էին Հայաստանում գործող դրույքաչափերից։ Հայաստանին անցումային ժամանակահատված տրվեց հինգ տարի՝ ԵԱՏՄ-ի ներսում գործող մաքսային դրույքաչափերին հասնելու համար: Սա վերաբերվում էր նաև ավտոմեքենաներին։

Մինչ այսօր Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք: Այսօրվանից սկսած մնացած վճարները մնում են նույնը, սակայն մաքսատուրքը բազմապատկվում է ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Դադարեցվում են մասնավորապես հացահատիկի, մսի, ձվի, դեղորայքի, ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները: Այդ ապրանքները ևս կթանկանան:

Նշենք նաև, որ մինչ այս, վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, 2019թ. հոկտեմբերին Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները սեպտեմբերի համեմատ բարձրացել են 0.6 տոկոսով։

Հունվարի մեկից, մաքսատուրքի փոփոխությամբ պայմանավորված կթանկանա 699 անուն ապրանք, այդ թվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հացը, կաթնամթերքը, միսը, մի խոսքով՝ երրորդ երկրներից ներկրվող ապրանքները: Օրինակ՝ ընտանի կենդանիների մսի մաքսատուրքերը 2020թ-ին կաճեն կաճեն 25%-ով, իսկ հետագայում՝ 80 տոկոսով։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4660.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :