Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 09:00-ին «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել 23 փրկարար ծառայող:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։ 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:

 

Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:

 

Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Աշխտանքներին օժանդակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:

 

Դեկտեմբերի 26-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել հինգ մարտական հաշվարկ և 33 փրկարար ծառայող: 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):

 

Դեկտեմբերի 27-ին հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։

 

Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են 27 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող գյուղի 5 բնակիչ:

 

Ժամը 18:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4563.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :