Թուրքերը Արաքսի վրա հերթական ՀԷԿ-երն են կառուցում

Թուրքերը Արաքսի վրա հերթական ՀԷԿ-երն են կառուցում

Մինչ մենք Արաքսի ջրերն անտեսելով՝ և՚ ողբում ենք Սևանա լճի վրա, և՚ դատարկում այն, թուրքերը Արաքսի վրա հերթական ՀԷԿ-երն են կառուցում:
Լուսանկարում պատկերված են Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ-ը /Սարիղամիշի մոտ/: Ջրամբարն ի զորու է ամբարել մոտ 590 մլն խմ ջուր: ՀԷԿ-ի հզորությունը 99,5 Մվտ է լինելու, տարեկան արտադրելու է 380 գվտ/ժամ էլեկտրաէներգիա: Այսինքն այդ ՀԷԿ-ով կարելի է բավարարել մոտ 130.000 բնակիչ ունեցող քաղաքի: 
Ի դեպ, այս պահի դրությամբ Արաքս գետի ու նրան սնուցող վտակների վրա կառուցված են 10-ից ավելի ջրամբարներ ու ՀԷԿ-էր: Դրանով Թուրքիան և՚ իր կարիքներն է հոգում, և հնարավորինս փակում Հայաստանի՝ Արաքսից օգտվելու հնարավորությունները, որն էլ իր հերթին ազդելու է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների վրա: 
Հ.Գ. Այսքան տարի Արաքս գետի հետ կապված, բացի կարթով ձուկ բռնելուց, ՀՀ-ն ի՞նչ խոշոր ծրագիր է իրականացրել: 
Այս սրա մասին պետք է լուրջ մտածել, ծրագրեր առաջարկել ու իրագործել, որովհետև գալու է մի ժամանակ, երբ ջուրը նավթից թանկ է գնահատվելու...

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4455.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :