Ասֆալտապատվում է Արագվա-Բարալեթ ճանապարհահատվածը

Ասֆալտապատվում է Արագվա-Բարալեթ ճանապարհահատվածը

Իրականացվում է Արագվա-Բարալեթ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Այն ունենալու է 7 կիլոմետր երկարություն: Ծրագրի արժողությունը կազմում է 3,5 միլիոն լարի: Ինչպես «Զավախք ինֆո»-ին հայտնեց Արագվայի գյուղապետ Ղազարոս Ունանյանը, աշխատանքերն իրականացնում է հայաստանյան A.A.B project ընկերությունը` շահած մրցույթի արդյունքում:

Հիշեցնենք, որ Ախալքալաք-Արագվա մայրուղին ասֆալտապատվել էր դեռևս նախկին նախագահ Մ.Սահակաշվիլիի օրոք: Այն ավարտվում էր Արագվա գյուղում կառուցված լեռնադահուկային սպորտ- բազայի եզրին:

Կառուցվող նոր ճանապարհը հարակից գյուղերը շրջկենտրոնին միացնող միակ ուղին է:

Ծավալվող աշխատանքները կտևեն մինչև այս տարվա ավարտ:

Գայանե Մելքոնյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4267.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :