Վրաց-ռուսական սահմանի ճանապարհը սկսել են վերականգնել

Վրաց-ռուսական սահմանի ճանապարհը սկսել են վերականգնել

Փորձագետներին հաջողվել է վերականգնել Թերգի (Թերեք) գետի բնական հոսքը, որը քանդել էր Վրաստանի ռազմական ճանապարհի՝ Ստեփանծմինդա-Լարս սահմանային հատվածը: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

Դևթորաք և Թերեք գետերը վարարել էին սելավի պատճառով հունիսի 23-ին երեկոյան: Իսկ առաջացած սողանքի հետևանքով վնասվել էր Վրաստանի ռազմական ճանապարհի 800-մետրանոց հատվածը:

«Ինտենսիվ աշխատանքների արդյունքում Դարյալյան կիրճում Թերեք գետը վերադարձել է իր բնական հոսքին, և սկսվել են ճանապարհի վերակառուցման աշխատանքները: Տեղում աշխատում է մինչև 40 կտոր տեխնիկա», - հայտնում են պետական գերատեսչությունները:

Հիշեցնենք, որ այսօր, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին նշել է, որ  ճանապարհը կբացվի երկու շաբաթից, եթե եղանակը չխոչընդոտի վերականգնողական աշխատանքներին:

 Լուսանկարը՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից
Կարճ հասցե: javakhq.info/u/4263.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :