Ավարտվում է Ախալքալաք-Բավրա ճանապարհի ասֆալտապատումը

Ավարտվում է Ախալքալաք-Բավրա ճանապարհի ասֆալտապատումը

Ավարտվում է Ախալքալաք-Բավրա 6 մետր լայնությամբ և 1222 մետր երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատումը, կեղտաջրերի համար նախատեսված անցումային կամուրջների համակարգով: Ծրագրի արժողությունը 579 625 լարի է: Աշխատանքը իրականացրել է «Ջավախավտոգազ» ՍՊԸ-ն՝ շահած տենդերի արդյունքում:

«Նախագծման առանձնահատկությունները թույլ են տվել ասֆալտապատումն իրականացնել պատշաճ»,-հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետը:  

Այս ճանապարհը բավականին բեռնված է մեքենաներով, քանի որ այն կապում է  քաղաքը յոթ գյուղերի հետ, ինչպես նաև ամբողջ մունիցիպալիտետի համար հանգստի կանաչ գոտի տանող միակ ճանապարհն է: Ամբողջ մունիցիպալիտետում տարվում են լայնամասշտաբ ճանապարհաշինարարական և վերանորոգման աշխատանքներ, ընդ որում՝ ինչպես գլխավոր մայրուղիների, այնպես էլ քաղաքի փողոցների և բակերի տարածքներում:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4255.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :