Վրաստանում ներդրումները ռեկորդ են գրանցել. խոշոր ներդրողները Ադրբեջանն ու Թուրքիան են

Վրաստանում ներդրումները ռեկորդ են գրանցել. խոշոր ներդրողները Ադրբեջանն ու Թուրքիան են

Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության տվյալների համաձայն՝ 2016թ առաջին քառորդում Վրաստանում կատարված արտասահմանյան անմիջական ներդրումները կազմել են 376 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2008թ․-ից մինչ օրս։

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանում արտասահմանյան անմիջական ներդրումները 2016թ. առաջին քառորդում աճել են 103%-ով։ Ամենաշատը ներդրումներ կատարվել են տրանսպորտի և կապի բնագավում՝ ավելի քան 200 մլն դոլար, ֆինանսական ոլորտում՝ 58 մլն դոլար, էներգետիկայի բաժնում՝ 40 մլն դոլար։ Ամենախոշոր ներդրող երկիրը Ադրբեջանն է, որը 2016թ. առաջին քառորդում ներդրել է 137 մլն դոլար (ներդրումների ընդհանուր ծավալի 36%)։ Այնուհետև հաջորդում է Թուրքիան՝ 57 մլն դոլար (ներդրումների ընդհանուր ծավալի 15%) և Մեծ Բրիտանիան՝ 44 մլն դոլար (ներդրումների ընդհանուր ծավալի 12%)»:

Կարճ հասցե: javakhq.info/u/4243.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :