Վրաստանը կխստացնի անտառահատումների վերահսկողությունը

Վրաստանը կխստացնի  անտառահատումների վերահսկողությունը

Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունը մշակում է անտառային նոր օրենսգիրք, համաձայն  որի լիովին փոխվելու և խստացվելու են անտառահատումներին վերաբերող դրույթները:

Վրաստանում բնակչության ավելի քան 80% -ը գյուղական տնային տնտեսության, ջեռուցման և սննդի պատրաստման համար օգտագործում է  տեղական անտառների փայտ: Վրաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար գյուղացիներին ապահովել փայտի թափոնների մատակարարմամբ, որպեսզի ավելի քիչ անտառանյութ օգտագործվի:

Ծառերը տարբեր նպատակներով կտրելու պարտավորությունն իր վրա է վերցրել  «Անտառահատման  ազգային գործակալությունը», որը ղեկավարում է Վրաստանի անտառային տարածքը: Այս մասին «Վրաստանի լուրեր»-ի թղթակիցին հայտնել է բնապահպանական պետական գլխավոր տեսուչ Նելլի Կորկոտաձեն: 

Ըստ նրա, գործակալությունում կան հմուտ մասնագետներ, ովքեր գիտեն, թե որտեղ և  ինչ ծառ  կարող են  կտրել: «Եթե  ծառը   կտրի  մի մարդ, ով չունի համապատասխան գիտելիքներ՝ լինի դա անօրինական, թե օրինական, միևնույնն է,  դա շրջակա միջավայրին վնաս կպատճառի», - հավելել է  Կորկոտաձեն: 

Մինչ օրս ապօրինի ծառահատման համար  գործում է  տուգանք 500 լարի (233 դոլար) չափով: Կրկնվող գործողության դեպքում տուգանքը ևս կրկնապատկվում է՝  1000 լարի (մոտ 470 դոլար):

Վերջերս Նորվեգիան դարձել է  առաջին երկիրն  աշխարհում, որը կարողացել է անապատացման ցուցանիշը հասցնել զրոյի: 

«Նորվեգիա  հասնելու համար մենք դեռևս շատ ունենք: Մեզ առնվազն մի  քանի տարի  պետք է Նորվեգիային  մոտենալու համար:  Հույս ունենք, որ նոր անտառային օրենսգիրքը, որը գտնվում է մշակման վերջնական փուլում, կներդնի խաղի նոր կանոններ և կբարելավի իրավիճակը», - ասել է Նելլի Կորկոտաձեն:

Կորկոտաձեն հայտնել է, որ Վրաստանում մի քանի գործակալություններ շուրջօրյա անտառային մոնիտորինգ են իրականացնում: Անտառի ազգային գործակալությունը, ինչպես նաև Պահպանվող տարածքների գործակալությունը և Շրջակա միջավայրի վարչությունը իրականացնում են բավականին ամուր վերահսկողություն: Չնայած դրան, դեռ տեղի է  ունենում անտառային ռեսուրսների ապօրինի օգտագործում: 

«Մենք պետք է բարձրացնենք  մարդկանց գիտակցությունը, բոլորը պետք է հասկանան, որ յուրաքանչյուր կտրված ծառ  սպառնալիք է շրջակա միջավայրի, հետևաբար նաև մարդկային առողջության համար», - նշել է  նա:

Վրաստանում  անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 40% -ը: Մոտավորապես անտառների 97% -ը գտնվում են  Մեծ և  Փոքր Կովկասի լանջերին, իսկ մնացած մասը՝ արևելյան Վրաստանի  հովիտներում և Կոլխիդայի  սարահարթում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4237.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :