Վրաստանում զբոսաշրջիկների ռեկորդային հոսք է սպասվում

Վրաստանում զբոսաշրջիկների ռեկորդային հոսք է սպասվում

Վրաստանում զբոսաշրջիկների և միջազգային այցելուների ռեկորդային թիվ է արձանագրվել. վերջին հինգ ամիսների ընթացքում երկիր է այցելել 2 119 275 մարդ, ինչը 15,3% -ով ավելի է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատատ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ազգային զբոսաշրջության պետ Գեորգի Չոգովաձեն։

Զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է  782 հազ. 814 (18.8% աճ):

Հունավարից մայիսն ընկած ժամանակահատվածում այցելությունների մեծ թիվ գրանցվել են Վրաստանի հարևան երկրներից.

Ադրբեջանից՝ 570 հազ․ 825 այցելու (22% աճ)

 Թուրքիայից՝  524 հազ. 071 մարդ, (աճը `6,6%):

Հայաստանից՝  445 հազ.  343 մարդ, (2.8% աճ)

Ռուսաստանից՝ 303 հազ․ 678  մարդ,(19,6%)

Ուկրաինայից՝  53 հազ․166 այցելու (23.8% աճ)

Չոգովաձեի խոսքերով ԵՄ երկներից՝  հունվարից մայիս ամիսներին, այցելուների հոսք նկատվել է  Լատվիայից (35%), Իտալիայից (22%), Լեհաստանից (15%), Ֆրանսիայից (10%):

Այս ժամանակահատվածում առանձնահատուկ աճ նկատվել է նաև Հնդկաստանից (335%), Օմանից (329%), Իսրայելից (1135), ԱՄԷ-ից (69%), Բելառուսից (46%), Ուզբեկստանից (415), Ղազախստանից (25%) և Մոլդովայից (22%)։

Ազգային զբոսաշրջության պետ Գ․Չոգովաձեն կարծում է, որ այս տարին զբոսաշրջության տեսանկյունից ռեկորդային կլինի։

2016 թվականի միայն մայիս ամսին Վրաստան է այցելել 522 հազար 359 միջազգային այցելու, որը 14,9% -ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Զբոսաշրջիկների և այցելուների թիվը, ովքեր Վրաստանում անցկացրել են  24 ժամ և ավել,  կազմել է 204 հազար 714 մարդ  (աճը + 24.3%)։  Մայիսին Վրաստան են այցելել զբոսաշրջիկներ Թուքիայից՝ 134 հազ. 652 մարդ (աճը `6,8%),  Ադրբեջանից՝ 111 հազ․ 944 (18,6% աճ), Հայաստանից՝ 110 հազ․ 562 (3,9% աճ), Ռուսաստանից՝ 84 հազ․ 727 (18,7% աճ), Ուկրաինայից՝  13 հազար 084 (30,9%):

ԵՄ երկներից առանձնացվել են  Լատվիան (64% աճ), Լեհաստանը (30%), Գերմանիան (29%), Լիտվան (21%): Առանձնահատուկ աճ է գրանցվել Հնդկաստանից (319%), Իրանից (300%), Իսրայելից (122%), Օմանից (149%) և Սաուդյան Արաբիայից (85%):

Վրաստանի  2015 թվականի զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմում է   1.94 մլրդ դոլար, որը 8.3% -ով ավել է  նախորդ՝  2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4229.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :