Ռուսթավ և Մառնեուլ քաղաքներում բացվել են կենսաանվտանգության կետեր

Ռուսթավ և Մառնեուլ քաղաքներում բացվել են կենսաանվտանգության կետեր

Ռուսթավ և Մառնեուլ քաղաքներում բացվել են կենսաանվտանգության կետեր, որտեղ մանր և խոշոր եղջերավոր անասունների համար հատկացվել են ցնցուղներ, ջրամբարներ, անասնաբուժական կետ և կարանտինային գոտի:

Կենսանվտանգության կետերից կարող են օգտվել բոլորը՝ ամբողջովին անվճար, այս մասին հայտնել է Վրաստանի Ազգային սննդի գործակալության մամլո ծառայությունը:

Ամեն օր Կենսանվտանգության կետերը կնդունեն շուրջ 8000 անասուն: Նրանց կախտահանեն ԵՄ պահանջներին համապատասխան ախտահանիչ միջոցներով: Այս համակարգը կնպաստի կենդանիների առողջության պաշտպանությանը, հիվանդությունների տարածման նվազեցմանը, ինչը դրականորեն կազդի անասունների արտահանմանը, նշել են գործակալությունում:

Երկրի ողջ տարածքում կգործեն կենսաանվտանգության 8 կետեր: Երկուսն արդեն բացվել են Մառնեուլում և Ռուսթավում շնորհիվ սննդի գործակալության, հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյանկի (ՇՀԿ), «Mercy Corps» միջազգային կազմակերպության: Եվս 6 կետերի կառուցումը նախատեսվում է մոտ ապագայում:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4217.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1435 : Ցուցադրված է` 1 - 15 :