Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանի տարածքով լրացուցիչ բեռների հոսք ապահովելու միջոց է. Կումսիաշվիլի

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանի տարածքով լրացուցիչ բեռների հոսք ապահովելու միջոց է. Կումսիաշվիլի

Վրաստանը փոքր, բայց  շատ գրավիչ երկիր է օտարերկրյա  ներդրողների համար: Երկիր, որն ունի բաց շուկա և ազատ տնտեսություն: Այս մասին Բեռլինում ասել  է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Նա  խոսել է Բեռլինի համաժողովում բիզնես կոնֆերանսի շրջանակներում կայանալիք  «Տնտեսական և տրանսպորտային միջանցքների հետագա ռազմավարություն, քաղաքականություն և բիզնես մոդելներ» նիստի շրջանակներում՝ հայտնում է  Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Կոնֆերանսի ժամանակ առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել  միջոցառումները,  որոնք ուղղված են բարձրացնելու Վրաստանի դերը նոր նախագծի` Մետաքսի  ճանապարհի զարգացման գործում:

Տրանսպորտային և Վրաստանի տարանցիկ ներուժի լիարժեք իրականացումը իր աշխարհաքաղաքական դիրքի հիման վրա առաջնահերթություն է կառավարության համար, այս մասին է ասել Կումսիշվիլին: Նա նաև  նշել, որ այս ոլորտում հատուկ նշանակություն է ստանում Չինաստանից դեպի Եվրոպա փոխադրվող ապրանքի ավելացումը:

Այսօր առևտուրը  Չինաստանի և  Եվրոպական միության միջև ավելի քան 600 միլիարդ դոլար է, իսկ Մետաքսի ճանապարհի զարգացումը  կարող է ներգրավել ապրանքի ևս նոր չափաքանակ, ասել է նախարարը

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երկաթուղային նախագծին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, ինչը  մեծապես նվազեցնում  է այն ժամանակը, որը պահանջվում է Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տեղափոխման  համար, դա ևս  մի նախապայման է  Վրաստանի տարածքով լրացուցիչ բեռների հոսք ներգրավելու գործում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4212.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :