Վրաց-ռուսական սահմանի մոտ կառուցվում է տարհանման միջանցք

Վրաց-ռուսական սահմանի մոտ կառուցվում է տարհանման միջանցք

Վրաց-ռուսական  սահման տանող ճանապարհին կկառուցվի տարհանման միջանցք,  որպեսզի սողանքների  կամ ջրհեղեղների  դեպքում քաղաքացիները կարողանան պաշտպանվել:

Շենքը կկառուցվի 208.80 մետր երկարությամբ  և  2,25 մետր լայնությամբ, կկանգնեցվի պատ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս սարալանջի 136-րդ կիլոմետրին:

Տարհանման միջանցքը օգտագործվելու է այն դեպքերում, երբ  սողանքների  կամ ջրհեղեղների հետևանքով ծածկվի Մցխեթա-ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը:  

Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության  ավտոճանապարհների վարչությունը, Վրաստանում  նման  ծրագիր  իրականացվում է առաջին անգամ:

Միջանցքի երկայնքով կարելի է  ապահովել անվտանգ տեղարժը` աղետի գոտուց դեպի  տարհանման կետ:

Հատուկ անցակետում  24 ժամյա հերթապահություն է տարվելու: Ահազանգի  դեպքում  համապատասխան ծառայությունները կկարողանան անհապաղ արգելափակել  մեքենաների շարժը  աղետի գոտում

Այս  պահից արդեն  նորակառույց օբեկտում սկսվել  են ճանապարհի բետոնապատման աշխատանքներըՆախագիծն ավարտին կհասցվի այս տարի: Արժեքը կազմում է 1.2 միլիոն լարի (մոտ 543 հազար դոլար):

Կարճ հասցե: javakhq.info/u/4197.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :