111-րդը՝ Վրաստանի էկոլոգիական հորիզոնականը

111-րդը՝  Վրաստանի էկոլոգիական հորիզոնականը

Ըստ Յեյլի համալսարանի կողմից կազմված էկոլոգիական վիճակի վարկանշային ցուցանիշի (EPI), Վրաստանը 180 երկրներից զբաղեցնում է 111-րդ տեղը:

Էկոլոգիապես ամենամաքուր երկիրը համարվում է Ֆինլանդիան։

Հետազոտության նպատակն էր հաստատել, թե ինչպես են աշխարհի 180 երկներում հոգ տանում էկոհամակարգի և քաղաքացիների առողջություն մասին։ Այդ ընթացքում  եզրակացությունների են հանգում՝ հաշվի առնելով  9 չափանիշներ՝ գյուղատնտեսություն, մթնոլորտի աղտոտվածության մակարդակ, կենսաբանական բազմազանություն, կլիմա, անտառներ, ձկնորսություն, առողջապահություն, ջրային ռեսուրսներ և ջրի մաքրության վերահսկողություն։ Ընդհանուր ցուցանիշը որոշվում է այս 9 չափորոշիչների գումարի հիման վրա։

Աղյուսակում առավելագույն միավորների քանակը 100 է։ Առաջին տեղը զբաղեցրած Ֆինլանդիան հավաքել է  90, 68 միավոր։

Ուսումնասիրության հեղինակները պնդում են, որ աշխարհում նկատվում է որոշակի առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից, բայց մթնոլորտի վիճակը շարունակում է վատթարանալ: Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա երկիրը երկար տարիներ է՝ նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները, իսկ երկրում սպառվող էլեկտրաէներգիայի երկու երրորդը արտադրվում է կամ ատոմային էլեկտրակայաններում, կամ այնպիսի կայաններում, որոնք էներգիայի արտադրման այլընտրանքային մեթոդներ են օգտագործում՝ արև, քամի և այլն։

Համապատասխանաբար, Ֆինլանդիան օրինակ է ողջ աշխարհի համար: 

EPI-ն առանձնացնում է մի քանի միտումներ, որոնք ներկայումս տարածված են ամբողջ աշխարհում՝ օդի աղտոտվածությունից ավելի ու ավելի շատ մարդ է մահանում, 3,5 միլիոն մարդ ապրում է այն երկրներում, որտեղ օդի աղտոտվածությունը սպառնում է  քաղաքացիների կյանքին, 2000 թվականից հետո կեսով չափ նվազել է այն մարդկանց թիվը, որոնց մաքուր ջուրը հասանելի չէր, և այժմ կազմում է 550 մլն, 2,4 մլրդ մարդ ապրում է հակասանիտարական պայմաններում, արդեն սպառվել է ձկան համաշխարհային պաշարների 34 %-ը, 2014 թվականին հատվել է 52 մլն քառակուսի կիլոմետր անտառ։

Կարճ հասցե: javakhq.info/u/4195.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :