Նախարար Դմիտրի Կումսիշվիլի. «Լարին անպայման կամրապնդվի»

Նախարար Դմիտրի Կումսիշվիլի. «Լարին անպայման կամրապնդվի»

«Առկա են առաջիկա ամիսների ընթացքում  լարու կուրսի կայունացման բոլոր նախադրյալները»,-հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին այսօր լրագողների հետ հանդիպման ընթացքում։ Նա վստահ է, որ ամռան, ինչպես նաև աշնան ընթացքում լարին կամրապնդի դիրքերը։ Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ge-ն։

«Կասեմ ավելին, Ազգային բանկը շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերում լարիի կուրսի ամրապնդման հարցին, որպեսզի շուկայում անհարկի տատանումներ տեղի չունենան»,- ընդգծել  է Կումսիշվիլին։

Վրաստանի Ազգային բանկը (ՎԱԲ) փորձում է պահպանել լարիի արագ տեմպերով աճող փոխարժեքը մեկուկես տարվա արժեզրկումից հետո և պարբերաբար աճուրդներից գնում է արժույթներ։

Մարտ-ապրիլ ամիսների աճուրդներից ՎԱԲ-ը գնել է 55 մլն դոլար, որից 30 մլն-ը՝ ապրիլի 20-ին և 21-ին, բայց փոխարժեքը շարունակում է աճել։ 

Մարտի սկզբներին Վրաստանի ազգային արժեքը դոլարի նկատմամբ աճել է 10%-ով։

Կարճ հասցե: javakhq.info/u/4191.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :