Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արգելոցների միջով կանցկացնեն արշավային արահետ

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արգելոցների միջով կանցկացնեն արշավային արահետ

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջով տուրիստական ընդհանուր արշավային արահետ կանցնի, որը կկապի ավելի քան 20 ազգային պարկեր  Հարավային Կովկասում:

Հետիոտնային արահետների ցանցը պլանավորվում է մշակել հինգ տարվա ընթացքում։

«Մենք ունենք լիակատար աջակցություն Վրաստանի իշխանությունների կողմից   անդրկովկասյան արշավային երթուղու ստեղծման համար», - Տղիբուլի քաղաքում (Իմերեթիի շրջան) ասել է Անդրկովկասյան արահետներով Ասոցիացիայի գործադիր տնօրեն Պոլ Ստեֆանսը, ծրագրի պաշտոնական բացման ժամանակ։ 

Ամռանը, թիմի անդամներն ու կամավորները կբարելավեն գործող երթուղիները դեպի Սվանեթի եւ Ռաճա (Արեւմտյան Վրաստան) և կհարթեն նոր ուղիներ: Նախապատրաստական աշխատանքներ կանցկացվեն նաև Ադրբեջանում և Հայաստանում։

Միասնական երթուղու ստեղծումից հետո զբոսաշրջիկները կկարողանան գնալ արշավների, որպեսզի տեսնեն Կովկասի բնության յուրահատկությունները և  ծանոթանան տեղական սովորույթներին, իսկ լեռնային բնակիչները եկամուտ կստանան զբոսաշրջությունից, նշել է Ստեֆանսը։

Զբոսաշրջության զարգացումը  Վրաստանի կառավարության  հիմնական գերակայություններից մեկն է։ Զբոսաշրջության զարգացման պետական գործակալությունը կանխատեսում է, որ այս տարի այցելուների թիվը կհասնի վեց միլիոնի:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4186.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :