Վրաստանը Թուրքիային է փոխանցել 6 հա տարածք

Վրաստանը Թուրքիային է փոխանցել 6 հա տարածք

Թուրքական և վրացական իշխանությունները համաձայնության են եկել Վրաստանից Թուրքիային մոտ 6 հա վիճելի սահմանային տարածքի փոխանցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» թերթը։ 

Հողամասի նշյալ տարածքը պատկանում է Արդահանի նահանգին, որը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելյան մասում։ 1970-ական թվականներին այն անցել  է ԽՍՀՄ-ի մաս կազմող Վրաստանին, այն բանից հետո, երբ նահանգի սահմանը երիզող փոքր գետը փոխել է իր հունը։ Տեղի բնակչության պահանջով, 2013 թվականին թուրքական իշխանությունները Վրաստանից պաշտոնյաներ հրավիրեցին վիճելի տարածքի սահմանի վերանայման նպատակով։ 

Բանակցությունների արդյունքում կողմերը որոշել են սահմանագիծ հանդիսացող  գետի ընթացքը կարգավորել՝ վերադարձնելով նախկին հունին և այդպիսով Թուրքիային փոխանցելով 15 ֆուտբոլային մարզադաշտի չափով տարածք։ Ինչպես վստահեցնում են տեղի բնակիչները, այդ հատվածը շատ բերրի է, և նրանք մտադիր են այն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով։

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4180.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :