Արագվայի մոտ բռնկված հրդեհը զգալի վնաս է հասցրել տեղական գյուղատնտեսությանը

Արագվայի մոտ բռնկված հրդեհը զգալի վնաս է հասցրել տեղական գյուղատնտեսությանը

Ապրիլի 17-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղի մոտակայքում։ Ժամը 16։00-ի սահմաններում գյուղի բնակիչները հրդեհ են նկատել անտառային գոտում։

Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղեկացնում է, որ «112» արտակարգ իրավիճակների ծառայության կանչից հետո փրկարարական ջոկատը 10 րոպեից ժամանել է դեպքի վայր։ Վերջիններիս օպերատիվ կերպով միացել  և աջակցություն են ցուցաբերել Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի փրկարար ջոկատները, ինչպես նաև տեղական ոստիկանության աշխատակիցները։ Արագվա գյուղի մեծ քանակի կամավոր  երիտասարդների (ովքեր ականատեսների վկայությամբ  եղել են մոտ 300 հոգի), հարևան՝ Օրջա, Գոման, Մաջադիա գյուղերի, շրջանի քաղաքապետարանի ղեկավարության, խորհրդարանի պատգամավորի միասնական ջանքերի շնորհիվ կազմակերպել են բարեկամական օգնություն, կատարվել է ապահովում հակահրդեհային անհրաժեշտ միջոցներով։

Բորբոքվող կրակը արագ տարածվել է դեպի արոտավայր։ Իրավիճակը բարդացրել է քամու առկայությունը և հասարակական տրանսպորտի անհասանելիությունը հրդեհի օջախ։ Կրակի ազդեցությունը և այրման ուժեղ հոտը խանգարել են հրդեհաշիջման աշխատանքներին։ Հրդեհը հաջողվել է վերացնել մինչև 21։00-ն։ Պետական անտառային ֆոնդին և արոտավայրին կրակը զգալի վնաս է հասցրել։ 

Արագվայի հանձնակատարի խոսքերով՝ հրդեհը տարածվել է մոտ 100 հա։ Վնասները ճշտվում են: 

Կարճ հասցե: javakhq.info/u/4176.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :