Վրաստանում կհայտնվեն նոր արգելոցներ

Վրաստանում կհայտնվեն նոր արգելոցներ

Վրաստանում կհայտնվեն նոր արգելոցներ, այդպիսով կառավարությունը մտադիր է զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել երկրի վրա: «Պահպանվող տարածքների գործակալությունը Վրաստանում կշարունակի նոր տուրիստական վայրերի և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները», - այս մասին է հայտնել «Վրաստանի լուրեր» գործակալության ղեկավար Լաշա Միսցրապիշվիլին 2016 թվականին Թբիլիսիում կայանալիք Caucasus Tourism Fair CTF ցուցահանդեսի ժամանակ:

«Օրինակ` Խոնիի շրջանում (Իմերեթիի մարզ) կա Գորդի գյուղը:
Այն զբոսաշրջիկների համար չի եղել հայտնի վայր, -պատմեց Մոիսցրապիշվիլին, -
մենք բարեկարգեցինք Կնիչխի և Ակաձե ենթակառուցվածքները, մարզում հայտնվեցին նոր հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ: Այս տարածքը գովազդելուց հետո  այցելեցին բազմաթիվ զբոսաշրջիկներ»:

Նրա խոսքերով` 2015թ. զբոսաշրջությունից ստացված եկամուտը ամսվա ընթացքում կազմել է մոտ 400 000 լարի ( մոտ 177 հազար դոլար): Վերջերս նաև հողերի հետ կապված հարցեր են առաջացել: Եթե նախկինում հողի 1 քմ-ն վաճառել են 5 թեթրիով (0,02 դոլար) այժմ գինը սկսվում է 30 դոլարից:


Եվս մեկ լավ օրինակ է Դուշեթիի բարձրալեռնային մարզը, որը եղել է փակ կիրճ, իսկ հիմա այնտեղ գործում է միջազգային պարկ և կան հյուրանոցներ: Մեծ առաջընթաց է ապրում Ռաճա մարզը (արևմտյան Վրաստան), որտեղ կան քարանձավներ:


 Օրերս տեղի է ունեցել Հարավային Կովկասի եզակի անտառների պահպանմանը նվիրված նոր նախագծի շնորհանդես: Այսօրվա դրությամբ Վրաստանն ունի 13 պետական արգելոց, 10 ազգային պարկ, 18 օտարված տարածք, 41 հուշարձան, 2 պահպանվող լանդշաֆտ: 
Պահպանված տարածքների ընդհանուր թիվը կազմում է 520 811 հեկտար, որը կազմում է երկրի տարածքի 8,6 տոկոսը: Պահպանված տարածքների 75 տոկոսն անտառներ են: Առաջին պետական արգելոցը ստեղծվել է 1912թ. Լագոդեխիում (Կախեթի, արևելյան Վրաստան), այժմ այն վերածել են ազգային պարկի:

Կարճ հասցե: javakhq.info/u/4175.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :