2015-ին զբոսաշրջությունից Վրաստանն ստացել է ավելի քան 1,9 մլրդ դոլարի եկամուտ

2015-ին զբոսաշրջությունից Վրաստանն ստացել է ավելի քան 1,9 մլրդ  դոլարի եկամուտ

2015 թվականի ընթացքում Վրաստանը  զբոսաշրջության ոլորտից ստացել  է 1 մլրդ 935 մլն դոլարի եկամուտ։ Ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին։

«Որոշ հետազոտությունների համաձայն՝ Վրաստանի պահանջարկը մեծացել է։ Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում զբոսաշրջությունը 84 մլն լարի լրացուցիչ եկամուտ և 14% աճ է բերել երկրին։ Միջազգային զբոսաշրջիկների թիվն ավելացել է 144 հազար մարդով, իսկ ընդհանուր առմամբ՝ գերազանցել է 1,1 միլիոնը»,- ասել է Կումսիշվիլին։

Նախարարը զբոսաշրջության շահույթի աճի կարևոր գործոններից մեկն է համարել զբոսաշրջիկերի համար համերգների և այլ հետաքրքիր միջոցառումների անցկացումը։ Զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչներին նա կոչ է արել զգույշ վերաբերվել գների սահմանմանը, քանի որ Վրաստանի հարևանությամբ կան մրցակից պետություններ։

«Ըստ այդմ, պետք է հիշենք, որ արժեքի և ծառայությունների համապատասխանությունը կարևոր է նրա համար, որ մենք չկորցնենք զբոսաշրջիկներին։ Մենք նաև ակտիվորեն համագործակցում ենք մեկից ավելի ավիաընկերությունների հետ, որպեսզի երկրում հյուրընկալենք ավելի շատ զբոսաշրջիկների, և տոմսերի գինը լինի ավելի մատչելի»,- նշել է Կումսիշվիլին։ 

«Վրաստանի նորություններ»-ի տեղեկացմամբ՝ նախարարը խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել այնպիսի նախագծերին, ինչպիսիք է «Check in Georgia»-ն, որպեսզի երկիր ներգրավեն ինչքան հնարավոր է շատ զբոսաշրջիկների։

Կարճ հասցե: javakhq.info/u/4164.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :