Ռուսաստանում վառելիքի ակցիզային հարկի բարձրացումը չի ազդի Վրաստանի բենզինի գնի վրա

Ռուսաստանում վառելիքի ակցիզային հարկի բարձրացումը չի ազդի Վրաստանի բենզինի գնի վրա

«Վրաստանը կախված չէ Ռուսաստանից ներկրվող նավթամթերքից։ Ռուսաստանում վառելիքի ակցիզային հարկի բարձրացման հետևանքով համապատասխան թանկացումներ չեն սպասվում»,- հայտնել է Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության ղեկավար Իվանե Մտվրալաշվիլին։

«Առցանց Վրաստանը» տեղեկացնում է, որ ապրիլի մեկից Ռուսաստանում ավտոմոբիլային բենզինի ակցիզային հարկը 1 լիտրի համար բարձրացել է 2 ռուբլով, իսկ դիզելային վառելիքի գինը թանգացել է 1 ռուբլով՝ 1 լիտրի դիմաց։

Ավտոմոբիլային բենզինի անօրինական արտադրության նկատմամբ հետաքրքությունը կանխելու նպատակով՝ բարձրացվել են նաև թորած բենզինի ակցիզային հարկերը։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի ներսում տեղի է ունենում նավթամթերքների թանկացում, սակայն խոսքը չի վերաբերում արտահանման հարկի աճի մասին։ Ինչ վերաբերում է մեզ՝ մենք ոչ մի կախվածություն չունենք Ռուսաստանից ներկրվող արտադրանքից, այնպես որ՝ այդ որոշումը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ մեր շուկայի վրա»,- ասել է Մտվրալաշվիլին։

Վերջինս նշել է, որ երկար տարիներ Վրաստանին նավթ մատակարարող հիմնական պետություններն են համարվում Ռումինիան, Ադրբեջանը, Բուլղարիան, և արդեն նրանցից հետո՝ Ռուսաստանը։

«Ռուսաստանից վերջին տարիներին  կայուն գներով նավթամթերք ենք ներմուծում և ոչ փոքր ծավալներով։ 2015 թվականին Ռուսաստանից ներմուծվել է 101,8 հազար տոննա նավթամթերք, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման մոտ 10%-ը։ Հիմնականում խոսքը վերաբերում է դիզելային վառելիքին»,- ասել է ՎՆՆՄ ղեկավարը։

Նա նշել է, որ Ռուսաստանը այս տարվա հունվարին առաջին անգամ դարձել է առաջատար մատակարար։ Իսկ այդ ամիսը տարբերվում է մասնավոր առանձնահատկությամբ՝ այն հանգստի շրջան է, երբ արտադրությունը կանգ է առնում։ Մտվրալաշվիլին չի բացառել, որ հիմնական մատակարարներից մեկի մոտ առաջացել են տեխնիկական խնդիրներ, և նա չի կարողանում մատակարարում իրականացնել վրացական շուկաներին։

Չնայած այն հանգամանքին, որ նավթամթերքի միջազգային արժեքը թանկացել է Platt's-ի համապատասխան, մարտի երկրորդ կեսին Վրաստանի մի շարք ընկերությունների մանրածախ ցանցերում՝ կրկին նվազել են տարբեր տեսակի վառելիքների  գները, որը կապված էր լարու՝ դոլարի հանդեպ ամրապնդման հետ։

«Վրաստանում, այս փուլում վառելիքի գնի նվազման հարցի մասին խոսել առայժմ չարժե։ Ինչ վերաբերում է թանկացմանը՝ դա ընկերության անհատական որոշման հարցն է։ Վերջին ժամանակներս նաև բարձրացել է վառելիքի միջազգային գները, բայց ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս Վրաստանում նավթամթերքի գնի բարձրացում չի սպասվում»,- ասել է Վրաստանի Նավթամթերք ներկրողների միության ղեկավարը։

Այսօրվա դրությամբ սպասարկման կայանների ցանցերում միջին գինը կազմում է.

«սուպեր» բենզին՝ 1,65-1,97 լարի

 «պրեմիում» ՝ 1,55-1,69 լարի

 «ռեգուլյար»՝ 1,35- 1,49 լարի

 «եվրո դիզել» ՝ 1,35-1,65 լարի

 «դիզել»՝ 1,32-1,45 լարի

Վերոնշյալ արժեքները սահմանված են մեկ լիտրի համար։

Ընթացիկ փոխարժեքը՝ 1 դոլարը 2.3 լարի:

 

 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4145.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :