Ախալցխայից Բաթում հնարավոր կլինի հասնել կարճ ճանապարհով

Ախալցխայից Բաթում հնարավոր կլինի հասնել կարճ ճանապարհով

Մարտի 30-ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունում պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսում է Ախալցխա-Բաթում մայրուղու վրա 8.5 կիլոմետրանոց ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքների սկիզբը:

«Գոդերձիի լեռնանցքի միջով անցնող Ախալցիխե-Բաթումի մայրուղին երկրի հարավային շրջանները Աջարիային, սևծովյան ափին, «Սարփիի» անցակետին կապող ամենակարճ ճանապարհն է (վրաց-թուրքական սահման): Ախալցխա-Բաթում ավտոճանապարհի վերանորոգումը և հետագա մշտական գործունեությունը մեծ նշանակություն ունի Սամցխե-Ջավախքի շրջանի տնտեսական զարգացման և տվյալ շրջանի բնակչության սոցիալական պայմանների բարելավման համար», -ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության հայտարարությունում:

Ախալցխայից Բաթում ճանապարհը շուրջ 320 կմ է՝ 5 ժամ: Այն անցնում է Խաշուր-Զեստաֆոն-Սամտրեդա-Բաթում մայրուղով: Սակայն այլընտրանքային ճանապարհը 177 կմ է, որի անբարեկարգ վիճակի պատճառով վարորդները ստիպված են լինում օգտվել առաջին տարբերակից:

 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4142.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :