Վրաստանի բնապահպանության նախարարն այցելել է Սամցխե-Ջավախք. քննարկվել է անտառների օգտագործման հարցը

Վրաստանի բնապահպանության նախարարն այցելել է Սամցխե-Ջավախք. քննարկվել է անտառների օգտագործման հարցը

Մարտի 23-ին Վրաստանի շրջակա միջավայրի և բնական պաշարների պահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Սամցխե-Ջավախքում: Հանդիպմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև տեղի բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: 

«Հանդիպումը կայացել է շրջանային կենտրոնում` Բորժոմում: Բնակչությունը նախարարին ներկայացրել է բնապահպանության բնագավառում գոյություն ունեցող խնդիրների լուծման իր տեսությունը: Քննարկման հիմնական թեման է դարձել շրջանի անտառային հարստության օգտագործման հարցը: Հանդիպմանը մասնակցող շրջանի բնակչությունը խնդրել է նախարարին հաշվի առնել շրջանի բնակիչների բարդ սոցիալական դրությունը և թեթևացնել որոշ կանոնակարգումներ, որոնք վերաբերում են անտառային ռեսուրսներին», -ասված է Վրաստանի բնապահպանության նախարարության հայտարարությունում: 


Կարճ հասցե: javakhq.info/u/4126.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :