Վրաստանում կրճատվել է տասը ամենաարտահանվող ապրանքներից վեցի արտահանումը

Վրաստանում կրճատվել է տասը ամենաարտահանվող ապրանքներից վեցի արտահանումը

Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության տարածած տեղեկության համաձայն` 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստանում կրճատվել է տասը ամենաարտահանվող ապրանքներից վեցի արտահանումը: Իսկ արտահանման ծավալի կրճատման արդյունքում պետությունը չի ստացել ավելի քան 40 մլն դոլար: 

Մասնավորապես, 45%-ով կրճատվել է ավտոմեքենաների արտահանում` կազմել է 22 մլն դոլար, 49%-ով կրճատվել է ընկույզի արտահանում` կազմել է 20,7 մլն դոլար, 15%-ով կրճատվել է ազոտի պարարտանյութի արտահանումը` կազմել է 16,500 մլն դոլար, 20%-ով կրճատվել է հանքային ջրերի արտահանումը` կազմել է 12 մլն դոլար, 18%-ով կրճատվել է դեղորայքի արտահանումը` կազմել է 10,4 մլն դոլար, և 71%-ով  կրճատվել է ֆեռոհամաձուլվածքների արտահանումը` կազմելով 9,9 մլն դոլար:  

Փոխարենը աճել է չորս ապրանքի արտահանումը. 49%-ով աճել է պղնձի հանքաքարի արտահանումը` կազմելով 29 մլն դոլար, 21%-ով աճել է գինու արտահանումը` կազմելով 12 մլն դոլար, 45%-ով աճել է ալկոհոլային խմիչքների արտահանումը` կազմելով 11,2 մլն դոլար և  43%-ով աճել է ոսկու հանքաքարի արտահանումը` կազմելով 11,8 մլն դոլար: 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4118.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :