2017 թվականից Վրաստանում կդադարեցվի աջ ղեկով մեքենաների գրանցումը

2017 թվականից Վրաստանում կդադարեցվի աջ ղեկով մեքենաների գրանցումը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համաձայնել է մինչև 2017 թվականի հունվար ամիսը հետաձգել ներմուծման արգելքը աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման վերաբերյալ: Այս մասին հայտնել է փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։

Արգելքը նախատեսվում էր 2016 թվականի մարտի 1-ից, սակայն ներքին գործերի նախարարությունը զիջումների է գնացել վարորդների և մեքենաներ ներմուծողների համար, ովքեր կտրուկ քննադատության են ենթարկել նախաձեռնությունը: Նրանք խնդրել են երկու տարի ժամանակ, որպեսզի կազմակերպեն իրենց բիզնեսը նոր իրողությունների հիման վրա:

«Մենք չենք շտապում քննարկել նախաձեռնությունները, որպեսզի շարունավկեն խորհրդակցությունները, բոլոր մասնակիցները պետք է կարողանան մասնակցել քննարկումներին: Սակայն մեքենա ներկրողների վերաբերյալ մեկ որոշում արդեն ընդունվել է ՝ արգելքը աջ ղեկով ավտոմեքենաների գրանցման վերաբերյալ, կգօրծի եկող տարվա հունվար ամսից», - ասելէ Խուցիշվիլին: 

«Ճանապարհային երթևեկության կանոնների մասին» օրենքի փոփոխությունները քննարկվում են Վրաստանի խորհրդարանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4108.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :