Վրաստանից գինու արտահանման ծավալներն ավելացել են 56 տոկոսով

Վրաստանից գինու արտահանման ծավալներն ավելացել են 56 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական տվյալների համաձայն` 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը արտահանել է 4 531 556 (0,75լ.) գինու շիշ դեպի 21 երկրներ: Դա 56%-ով ավելին է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արտահանվել է ընդամենը 10 750 000 դոլարի գինի, ինչը 27%-ով ավելին է, քան 2015թ. հունվար-փետրվար ամիսներին:

Վրացական գինու հիմնական ներմուծողերն են Ռուսաստանը` 2 559 795 շիշ, Ուկրաինան` 651 792 շիշ, Ղազախստանը` 337 582 շիշ, Լեհաստանը` 322 038 շիշ և Չինաստանը` 219 349 շիշ:

Կարճ հասցե: javakhq.info/u/4107.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :