Ոգելից խմիչքի և ծխախոտի գները Վրաստանում աճել են 7.5%-ով

Ոգելից խմիչքի և ծխախոտի գները Վրաստանում աճել են 7.5%-ով

Ոգելից խմիչքի և ծխախոտի գները, հունվար ամսվա համեմատ, Վրաստանում աճել են 7,5% -ով: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Աճել են նաև սպասարկման գները հյուրանոցայի, սրճարանային և ռեստորանային համալիրներում 1,5% -ով, կապի ոլորտում աճը գրանցվել է 4.1%-ով, կրթության ոլորտում՝ 0,1%-ով, իսկ առողջապահության ոլորտում՝ 0.5%-ով:

Մթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները իջել են 0,4% -ով, կոմունալ ծառայությունները`1,9%-ով, իսկ տրանսպորտի գները՝  2.3%-ով: 

Այս տարվա հունվարի համեմատ՝ փետրվարի գնաճը Վրաստանում կազմել է 0.1%:

Կարճ հասցե: javakhq.info/u/4103.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :