2016 թվականը սկսվել է Վրաստանի տնտեսության հետընթացով

2016 թվականը սկսվել է Վրաստանի տնտեսության հետընթացով

Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն` «2016 թվականը սկսվել է վրացական տնտեսության հետընթացով»: Այս մասին փոխանցում է Վրաստանի հայ համայնքը: 

2016թ. հունվարին տնտեսական աճը կազմել է 0.8%: Իսկ կառավարության կանխատեսումների համաձայն` սպասվում էր 3%-անոց տնտեսկան աճ:

«Տնտեսության իրական աճը 2015թ.-ին կազմել է 2.8%: 2016թ. հունվարին արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 122 200 000 դոլար, ինչը 21.9%-ով ավելի քիչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արտադրանքի ներկրման ծավալը կազմել է 405 500 000 դոլար` 24.8%-ով քիչ քան 2015թ. հունվարին: 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ հունվարին 24.1%-ով կրճատված է ներքին ապրանքաշրջանառությունը, որը կազմել է 527 700 000 դոլար», -ասված է պաշտոնական վիճակագրությունում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4095.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :