Ախալքալաքի կենտրոնական այգին մաքրվել է աղբից

Ախալքալաքի կենտրոնական այգին մաքրվել է աղբից

Ախալքալաքի կենտրոնական այգում անցկացվել են տարածքի մաքրման աշխատանքներ։ Հեռացվել է հնացած աղբը և մաքրել սառույցը։ Ինչպես տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետը, «Սանիտարական մաքրում» ՍՊԸի մրցութային աշխատանքային ծրագրի համաձայն՝ քաղաքի տարածքների մաքրման սեզոնը պետք է մեկնարկեր մարտի 1-ից։ Եղանակի սպասվածից շուտ տաքացումը աշխատավորներին ստիպել է ավելի շուտ սկսել աշխատանքները։

«Այգու ծաղկամանները երբեմն օգտագործվում են այլ նպատակներով։ Որոշ մարդիկ այստեղ են թափում կենցաղային աղբը, բայց հիմնական դա տերևաթափի հետևանք է», - ասել է «Սանիտարական մաքրում» ՍՊԸ տնօրեն Պ. Յորդանյանը։ 

Չորս աշխատավորները բահերի օգնությամբ այգին ազատել են  սառույցից և աղբից, իսկ մնացած աշխատողները փորձել են մաքրել ցեխը քաղաքի փողոցներից։

Կարճ հասցե: javakhq.info/u/4093.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :