Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտուրը արդեն կսկսվի 2016 թվականից

Վրաստանի և Չինաստանի միջև ազատ առևտուրը արդեն կսկսվի 2016 թվականից

Վրաստանը և Չինաստանն արդեն սկսել են ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ բանակցությունները: Փաստաթղթի բոլոր մանրամասները ծրագրավորվում են մշակել 2016 թվականի ընթացքում:

«Հուսով ենք, որ փաստաթուղթը գրված կլինի բարձր մակարդակով և կապահովի առևտրի հետագա զարգացումը մեր երկու պետությունների միջև», - ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գենադի Արվալաձեն:

Անցյալ տարի Վրաստանի հետ առևտրի ծավալներով Չինաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Չինաստանի հետ առևտրի ծավալի ցուցանիշներն աճել են ավելի արագ, քան որևէ այլ երկրի հետ:

Գ. Արվելաձեի խոսքին սատար է կանգնել նրա չինացի գործընկերը՝ Չինաստանի առտրի նախարարության խորհրդական Լյու Յուիխուան:

«Պայմանագիրը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում, այն ավելի ամուր համագործակցություն է ապահովում Վրաստանի հետ»,- ասել է Յուիխուան:

Բանակցությունների առաջին փուլում կողմերը կքննարկեն պայմանագրի բոլոր կետերը, կձևավորեն աշխատանքային խմբերը և կանցկացնեն խորհրդակցություններ տեքստի վերաբերյալ:

Պայմանագրի նախապատրաստման համար նախնական հանդիպումները տեղի են ունեցել 2015 թվականի դեկտեմբերին:

Կարճ հասցե: javakhq.info/u/4089.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :