Վրաստանի քաղաքացու նվազագույն զամբյուղը կազմում է 146 լարի

Վրաստանի քաղաքացու նվազագույն զամբյուղը կազմում է 146 լարի

Փետրվարի 23-ին Վրաստանի ազգային վիճակագրական գործակալությունը տվյալներ է հրապարակել նվազագույն զամբյուղի մասին: Նվազագույն զամբյուղն այն գումարն է, որը, պետության կարծիքով, պետք է բավականացնի քաղաքացիներին և ընտանիքներին սննդի և այլ անհրաժեշտ՝ նվազագույն ծախսերին: 

«Հասուն տղամարդու համար մեկ ամսվա նվազագույն զամբյուղը կազմում է 164 լարի (շուրջ 65 դոլար), միջին նվազագույն զամբյուղը կազմում է 146 լարի (60 դոլարից քիչ): Երկու անձից բաղկացած ընտանիքների նվազագույն զամբյուղը կազմում է 232 լարի (շուրջ 95 դոլար), երեք հոգուց բաղկաղացած ընտանիքների համար` 261 լարի, չորս հոգուց բաղկացած ընտանիքների համար` 291 լարի, հինգ հոգուց բաղկացած ընտանիքների համար` 327 լարի, իսկ 6 հոգուց բաղկացած ընտանիքները, պարզվում է կարող են մեկ ամիս ապրել 387 լարիով (շուրջ 65 լարի մեկ հոգու համար ամիսը 23 դոլար)»:

Կարճ հասցե: javakhq.info/u/4087.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :