Վրաստանի բնակչության մեծ մասը թերի է սնվում

Վրաստանի բնակչության մեծ մասը թերի է սնվում

Վրաստանի բնակչության մեծ մասը թերի է սնվում սննդամթերքի բարձր գների և ցածր եկամուտների պատճառով, ասել է Վրաստանում Oxfam միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լևան Դադիանին։

«Հարկ է նշել, որ բնակչության 21%-ն անընդհատ գնում է ուտելիքն ապառիկ, 39% -ը պարբերաբար է գնում ուտելիքն ապառիկ: Սա մարդկանց այն կատեգորիան է, որոնց եկամուտը ամիսը չի գերազանցում 1000 լարին (մոտ $ 404)։ Նրանց մեծ մասը իրեն չի կարող թույլ տալ միս, ձուկ, մրգեր»,- ասել է Դադիանին։

Տասը խոշոր սննդամթերքի կատեգորիաներից (միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր, շիլաներ, եւ այլն), որոնք անհրաժեշտ են մարդու առողջության համար, Վրաստանի բնակչության մեծ մասը կարող է իրեն թույլ տալ դրանցից միայն հինգը:

«Կան այնպիսի խմբեր, որոնք կարող են թույլ տալ միայն երեք կամ չորս կատեգորիաները: Այս խմբի մեջ մտնում են  նաև թոշակառուները,  ովքեր կարող են  իրենց թույլ տալ երկուսը կամ երեքը։ Դրանք հիմնականում հացաբուլկեղեն են եւ ածխաջրերը », - նշել է Դադիանին:

Առավել մտահոգիչ իրավիճակ է երիտասարդների դեպքում, որոնց մեծ մասը չի ստանում անհրաժեշտ քանակությամբ յուղային եւ սպիտակուցային սնունդ, որն արգելակում  է աճը եւ մտավոր զարգացումը: Թերսնումը հանգեցնում է դիաբետի, սրտանոթային եւ այլ հիվանդությունների զարգացմանը, ասել է Դադիանին։

Այն ընտանիքները, որոնց եկամուտը գերազանցում է 1000 լարին եւ մոտավորապես կազմում է 1,5 հազար լարի (մոտ $ 607), սննդի վրա ծախսում են իրենց եկամտի 35% -ը , որը նույնպես բարձր ցուցանիշ է:

«Զարգացած երկրներում սնվելու համար նախատեսված ծախսը ամսական չի գերազանցում  15% -ը», - պարզաբանել է  նա:

«Իրավիճակը քաղաքում եւ գյուղերում գրեթե նույնն է: Պարզապես գյուղերում լրացուցիչ խնդիր է այն, որ սննդամթերքը հասանելի չէ ճանապարհների, շուկաների, խանութների բացակայության պատճառով: Քաղաքում սրա հետ կապված խնդիրները քիչ են »,- ասել է Դադիանին։

Այսօրվա դրությամբ Վրաստանի բնակչության 85% -ը վարկեր ունի բանկերում, որոնք հիմնականում պայմանավորված են կարիքների, առողջության, սնվելու և կրթության հետ։

Դադիանին կարծում է, որ խնդիրը լուծելու համար կառավարությունը պետք ավելի շատ ուշադրություն դարձնի ընտանեկան արտադրանքի զարգացմանը գյուղերում, մասնավորապես զարգացնի այնպիսի ուղղություններ, որոնք կարող են փոխարինել ներմուծմանը։

«Մենք 70% -ով կախված ենք ներմուծումից: Իսկ սննդամթերքի բարձր գները, կապված են  ներմուծման բարձր կախվածությունից », - եզրափակել է Դադիանին:

Կարճ հասցե: javakhq.info/u/4082.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :