Վրաստանի էներգետիկայի նախարարը գազի բանակցությունների համար կայցելի Իրան

Վրաստանի էներգետիկայի նախարարը գազի բանակցությունների համար կայցելի Իրան

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով Իրան կայցելի  փետրվարի 15-ին: Կալաձեն լրագրողներին հայտնել է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ԱԳ նախարարի և փոխնախագահի հետ: Կողմերը կքննարկեն բնական գազի մատակարարման հարցը: 

«Դուք լսել եք Իրանի դեսպանի հայտարարությունը: Նրանք Վրաստանին բնական գազի մատակարարման պատրաստակամություն են հայտնել: Ընդհանուր առմամբ, Վրաստանին բնական գազ մատակարարելու երկու ճանապարհ կա՝ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով: Հետաքրքիր է, թե ինչքան կարժենա գազի գինը և ինչքանով այն մրցունակ կլինի այսօրվա գնի նկատմամբ, որը մենք ունենք Վրաստանում», - հայտարարել է Կալաձեն:

Կարճ հասցե: javakhq.info/u/4065.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :